Բնական քարերի արդյունահանում և մշակում

Երևան  :    (+374 10) 58-92-94

Մոսկվա :    (+8 499) 724-40-01

Բարի Գալուստ “Քարարտ” ընկերության վեբ կայք

 

Մեր կայքի միջոցով դուք կարող եք մանրամասն տեղեկություն ստանալ բնական քարի և դրանից պատրաստված իրերի, ինչպես նաև մեր ձեռնարկության գործունեության և արտադրանքի վերաբերյալ:

Մեր ընկերության մասնագետները Ձեզ են առաջարկում քարե արտադրանք` նախատեսված երեսպատման, ինչպես նաև ինտերիերի և էքստերիերի ձևավորման համար: Մեր ընկերությունը բնական քարի արդյունահանումը իրականացնում է սեփական հանքերից: Հաճախորդի պատվերով մենք իրականացնում ենք  քարի վերամշակում, շինարարության, երեսպատման, ինչպես նաև դիզայներական ձևավորման համար նախատեսված քարե իրերի պատրատում, որը բնական քարի արդյունահանման հետ մեկտեղ, ներառված է մեր ծառայությունների ցանկում:

Քարամշակման ժամանակակից սարքավորումների շնորհիվ մենք հնարավորություն ունենք պատրաստել տարբեր բարդության քարե իրեր` իրականացնելով քարի տարատեսակ մշակում`  հղկում,  փայլեցում, հնեցում, ինչպես նաև եռաչափ իրերի արտադրություն և այլ ծառայություններ: Հրավիրում ենք Ձեզ  պատվիրելու սալեր, սալիկներ, բազրիքներ, բուխարիներ, սյուներ, քիվեր, որոնք ներկայացված են մեր կայքի համապատասխան բաժիններում:

“Քարարտ” ՓԲԸ-ի կողմից առաջարկվող քարե արտադրանքը տարբերվում է ոչ միայն իր գեղեցիկ տեսքով, այլ նաև բարձր որակով: Հայաստանի հյուսիս-արևելքում` Իջևան քաղաքում գտնվող արտադրական համալիրը առաջարկում է քարե արտադրանքի լայն տեսականի: